Jewish Covenant Alliance, R.A.
התאחדות הברית היהודית
Հրեական ուխտի դաշինք
Non-Sectarian Jewish Service Mission to the Nations
Ոչ կուսակցական, հրեական ծառայողական առաքելություն ազգերին
No level of moral righteousness or personal devotion among the sheep will keep the wolf away.
The sheep may feel good and upstanding for a while ... until eaten, one by one.
Don't ask, 'Where is our Shepherd?'.
He's asking, 'Have you banded together yet in my Name around the eternal fire?'
Բարոյական արդարության կամ անձնական նվիրումի ոչ մի չափ գառներին զերծ չի պահի գայլից: Գառները կարող են մի պահ լավ զգալ ու մնալ կանգուն... մինչև գայլի ճարակ դառնան մեկ առ մեկ:
Մի՛ հարցրեք, թե «Ո՞ւր է մեր Հովիվը»:
Նա է հարցնում. «Հավաքվե՞լ եք արդյոք իմ Անունով հավերժական կրակի շուրջ»:
Mission Statement
Մեր առաքելությունը
"Advancing a Jewish Paradigm (thought pattern) for Humanity's Spiritual Victory over Regime Evil"
«Առաջ մղել հրեական մի հարացույց (տիպային մտածողություն) չար ռեժիմի հանդեպ մարդկության հոգևոր հաղթանակի համար»:
Higher still than being a Moral Example to the World -- a fitting mission for all peoples -- is the struggle against Moral Relativism. This is the higher rung on Jacob's Ladder for fulfillment of the Eternal Jewish Covenant ever since Abraham, the world’s first missionary.
Աշխարհին բարոյական օրինակ լինելը բոլոր ժողովուրդների համար հարմար առաքելություն է: Սրանից առավել բարձր կոչումը, սակայն, բարոյական հարաբերականության դեմ պայքարն է, որը Հակոբի աստիճանների առավել բարձր հատվածն է՝ կատարելու հրեական հավիտենական ուխտն Աբրահամից՝ աշխարհի առաջին միսիոներից ի վեր:
ԹԵԶ |
ԱՆՏԻԹԵԶ |
Համատարած բարոյականություն |
Բարոյական հարաբերականություն |
Ծառայություն |
Գերիշխանություն |
Բացառիկություն |
Գերակայություն |
Ընտրյալ ժողովուրդ Ընտրող ժողովուրդ |
Տիրակալ կայսրություն |
Տիրակալ եկեղեցի |
|
Տիրակալ պրոլետարիատ |
|
Տիրակալ ռասա |
|
Տիրակալ ջիհադ |
Այս սյունակը ցույց է տալիս հրեական առաքելության շարունակականության հենքը: |
JCA has been established to disseminate the missive that the Chosen (Choosing) People has a time-tested mission from Sinai to affirm universal morality and the sanctity of human life against the antithesis of moral relativism and Regime Evil, one of its derivatives. These would enslave mankind under the terrible banner that the end supposedly sanctifies the means. Moral relativism reached its apex in the theory of Master Race and now in Master Jihad – a new totalitarian idolatry against Islam itself, based on terror and human blood sacrifice.
Such totalitarian idolatry places Man or Religion above God.
Հրեական ուխտի դաշինքը հիմնադրվել է տարածելու այն ուղերձը, որ Ընտրյալ (Ընտրող) ազգն ունի Սինայից տրված և ժամանակի բովով փորձված առաքելություն. հաստատելու համատարած բարոյականություն ու մարդկային կյանքի սրբությունը՝ ի հեճուկս բարոյական հարաբերականության և դրա ածանցյալներից մեկի՝ Չար ռեժիմի: Սրանք ձգտում են ստրկացնել մարդկությանն այն ահավոր կարգախոսով, թե նպատակն իբր արդարացնում է միջոցները: Բարոյական հարաբերականությունն իր գագաթնակետին հասավ Տիրակալ ռասայի տեսությամբ, իսկ այժմ էլ՝ Տիրակալ ջիհադի գաղափարախոսությամբ, ինչը նոր տոտալիտար կռապաշտություն է, որն ընդդիմանում է անգամ Իսլամին և հիմնված է ահաբեկության և մարդկային արյունահեղության վրա:
Նման տոտալիտար կռապաշտությունը Մարդուն կամ Կրոնը դասում է Աստծուց վեր:
The call is out to Jews everywhere and all friends (Halil) of Israel to Unite in the struggle against (1) this new idolatrous threat to humanity and (2) the antisemitic distortions of Chosenness.
The Jewish People is the bearer of the Torch from Sinai, but not the source of its Flame.
Եվ ուրեմն կոչ ենք անում հրեաներին ամենուր և Իսրայելի բոլոր ընկերներին (հալիլ) միավորվելու և պայքարելու. ա) մարդկությանն ուղղված այս նոր կռապաշտական սպառնալիքի և բ) ընտրված լինելու հակասեմական խեղաթյուրումների դեմ:
Հրեա ազգը Սինայից տրված Ջահը կրողն է, բայց ոչ դրա Բոցի աղբյուրը:
JCA Inspirational Papers
Հրեական ուխտի դաշինքի ոգևորիչ աշխատությունները
Brand Iran as an Evil Empire – the illegitimacy of the Iranian entity as a unitary state, not just as the seat of an evil regime; about half its population is not ethnic Persian.!!
Իրանի բրենդը՝ որպես Չարիքի Կայսրություն – իրանական միավորը ոչ միայն ապօրինի է՝ որպես միասնական պետություն կամ չար ռեժիմի նստավայր. նրա բնակչության մոտ կեսը էթնիկ պարսիկներ չեն:
God and the Shoah – was first issued in April 2010, with the creation of JCA, as a call for all to contemplate God also as Teacher (Moreinu), not just as Father and King.
Աստված և Արհավիքը («Շոան», հոլոքոստը). լույս է տեսել 2010 թ. ապրիլին Հրեական ուխտի դաշինքի կազմավորման ժամանակ՝ կոչ անելով բոլորին Աստծուն ընկալել նաև որպես Ուսուցիչ («մորեյնու»՝ մեր ուսուցիչը)՝ ի լրումն Նրան որպես Հայր և Արքա ընկալելուն:
Chosen People Against Antisemitism -- brings this Thesis into fuller flower. Antisemitism can be defeated by promoting the proper understanding of Choseness for service rather than by denying it
Ընտրյալ ազգն ընդդեմ հակասեմականության – վերլուծում է այս Թեզը՝ ցույց տալով, որ հակասեմականությունը կարող է հաղթահարվել՝ բացատրելով և տարածելով ծառայության համար ընտրված լինելու հանգամանքը, այլ ոչ թե այն հերքելով:
The Tribulation of Christian Uprooters – warns of the danger to humanity of Christian replacement theology. This paper was composed to assist Christian Zionists in their struggle against their would-be Christian detractors.
Արմատախիլ անող քրիստոնյաների նեղությունը – զգուշացնում է քրիստոնեական այն աստվածաբանության դեմ՝ ըստ որի եկեղեցին փոխարինում է Իսրայելին: Կոչված է աջակցելու այն քրիստոնյա սիոնիստներին, ովքեր պայքարում են քրիստոնյա մոլորեցնողների դեմ:
Will the Moslem Brotherhood Sacrifice the Egyptian Army? (in English and Arabic, Dec 2011) -- points to the depth of the Moslem Brotherhood threat to Egypt and the world at the time. Should the Army not behave to the Brotherhood’s liking, the latter may seek to subvert it through a losing war with Israel ! Because of its timing and distribution, this article may have influenced the Egyptian Military’s July 2013 move against the Brotherhood.
Արդյոք Մուսուլմանական եղբայրությունը կզոհաբերի եգիպտական բանակը (անգլերեն և արաբերեն, դեկտեմբեր, 2011թ.): Ցույց է տալիս, թե այդ ժամանակ որքան խորն է եղել Մուսուլմանական եղբայրության վտանգը Եգիպտոսի և աշխարհի հանդեպ: Եթե եգիպտական բանակը չվարվի Եղբայրության ցանկությամբ, վերջինս կարող է վտանգել այն՝ հրահրելով պարտության դատապարտված պատերազմ Իսրայելի դեմ: Շնորհիվ ճիշտ ժամանակին այս հոդվածի տարածման՝ այն հավանաբար նպաստել է եգիպտական բանակի 2013 թ. հուլիսին Եղբայրության դեմ կատարած որոշիչ քայլին:
Spiritual Significance of Jewish Sovereignty – Yes. Jewish Service Mission is alive and well and radiating from Zion.!!
Հրեական սուվերենության հոգևոր նշանակությունը – Այո՛, Հրեական ծառայողական առաքելությունը կա և գործում է՝ կենարար ճառագայթներ տարածելով Սիոնից:
Africa, Blacks & the Shoah, points up with a dramatic “What If ?” that the totalitarian drive for world domination may start with the Jews but never ends with them. This is now followed by The Shoah as Prelude to emphasize the personal stake that all peoples have in fighting Antisemitism. These papers have and will be published every UN Int’l Holocaust Remembrance Day, January 27th
Աֆրիկան, սևամորթներն ու Շոան. աշխատությունը մտահոգիչ հարց է բարձրացնում, թե ի՞նչ կլինի, եթե... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհը տիրապետելու մղումը թեև սկսվում է հրեաներով, երբեք չի ավարտվում լոկ նրանցով: Այս հոդվածին հաջորդում է Շոան որպես նախաբան՝ ցույց տալով հակասեմականության դեմ պայքարում ամեն ժողովրդի ինքնության շահը: Այս հոդվածները տպվում և տարածվում են ՄԱԿ-ի ընդունած Հոլոքոստի հիշատակի օրը՝ ամեն տարի հունվարի 27-ին:
While there is little comparison between Nazi Germany and Ayatollah Iran, the woeful excuses made for them by otherwise “good people” remain the same. This phenomenon is highlighted in the article, Ten Excuses for Regime Evil – Then and Now.
Թեև քիչ ընդհանրություններ կան Նացիստական Գերմանիայի և Այատոլայի Իրանի միջև, սակայն նույնն են մնում դրանց արդարացումները չիրազեկված «բարի մարդկանց» կողմից: Այս երևույթն է քննում Տասը պատճառաբանություն Չարիքի Ռեժիմի օգտին. անցյալում և այժմ հոդվածը:
Խոյի եղջյուրի՝ շոֆարի կանչը միշտ արդիական է եղել. արդիական է նաև այսօր: Հայր Աբրահամն իր հավատն ապացուցեց՝ Իսահակին զոհասեղանի վրա կապելով: Սակայն մարդկային զոհաբերությունը կենդանականով փոխարինելն է, որ մեզ կարգի է հրավիրում արդեն շուրջ 4000 տարի: Շոֆարն էլ մեզ անդուլ հիշեցնում է զգոն լինել մարդկային արյան զոհաբերություն անողների՝ Խամասի, Խեզբալլայի, Մուսուլմանական եղբայրության և Իրանով մեկ վխտող նրանց սատանայական քրմերի հանդեպ: Սեղմեք այս հղումին՝ ստանալու Շոֆարի կանչը միաբանվելու: |
Our Goals:
Մեր նպատակները.
- To affirm a primary meaning for Chosen Peoplehood – Exceptionalism [in Hebrew, hitstayanut, from the root of Zion (Tsyon) !], not Superiority. Pioneers in the advancement of religious thought and service to humanity.
- Հաստատել ընտրյալ ժողովուրդ լինելու հիմնական նշանակությունը, այն է՝ գերազանցությունը, բացառիկությունը (եբր. «հիցտայնութ», «ցիոն» (կամ «սիոն») արմատից), որը գերակայություն չէ: Ընտրյալ ժողովուրդը կոչված է լինելու կրոնական մտքի և մարդկությանը ծառայելու առաջատարը:
- To restore a sense of Jewish service mission in the search for Oneness and Unity that has been lost by too many because of the Shoah.
- Միության և միաբանության որոնումներում վերականգնել հրեական ծառայողական առաքելության զգացումը, որը շատերը կորցրել են Շոայի պատճառով:
- To reach Jews who feel embarrassed at being part of the Chosen or the Choosing, even though 100s of millions cheer them on. As a non-sectarian movement, JCA has the ability to unite all Jews, except for the most fanatic, in One common purpose. And by so doing, to also unite Jew and Gentile alike.
- Սատարել այն հրեաներին, ովքեր կաշկանդված են զգում՝ լինելով Ընտրյալ կամ ընտրող ժողովրդի մաս, թեև հարյուր միլիոնավորներ ոգևորում են նրանց: Որպես ոչ կուսակցական շարժում՝ Հրեական ուխտի դաշինքն ընդունակ է միավորելու բոլոր հրեաներին (բացի ամենածայրահեղականներից) մեկ ընդհանուր նպատակի շուրջ, որով և կմիավորի հրեաներին և մյուս ազգերին:
- To strengthen Christian affirmation of the eternal Jewish Covenant and the rejection of replacement theology that would have had the Church replace Israel.
- Ամրապնդել քրիստոնեական դավանանքն առ այն, որ Հրեական ուխտը հավիտենական է և մերժել փոխարինման աստվածաբանությունը, ըստ որի Եկեղեցին փոխարինում է Իսրայելին:
- To help Moslems disseminate the Koranic references to Sinai, the eternal Covenant لاھيثق with the Children of Israel بَنِي إِسْرَائِيل and their return to The Land.
- Օգնել մուսուլմաններին տարածել Ղուրանի այն խոսքերը, որոնք վերաբերում են Սինային, Իսրայելի զավակների հետ بَنِي إِسْرَائِيل կնքած հավիտենական ուխտին لاھيثق և նրանց վերադարձին դեպի Երկիր:
And thus,
Եվ արդ՝
- To unite and mobilize Jews, Christians and Moslems in a totally non-sectarian manner against modern blood-thirsty idolatry manifest in the reincarnation of societal evil as Master Jihad, a falsification of Islam.
- Համախմբել և կազմակերպել հրեաներին, քրիստոնյաներին և մուսուլմաններին լիովին ոչ կուսակցական կապերով՝ դեմ ելնելու մեր ժամանակների արյունախում կռապաշտության դրսևորմանը՝ Իսլամի խեղաթյուրմանը, այն է՝ Տիրակալ ջիհադին:
Founding President
Aaron Braunstein is a retired U.S. Foreign Service Officer living in Jerusalem. American-born, he is a graduate of the Hebrew University of Jerusalem, the University of Paris and Johns Hopkins University in Baltimore. During his 30-year Foreign Service career, he served 15 years in Moslem countries. Upon returning to Israel in 1996, and was most notably the senior editor of English texts for the Holocaust History at Yad Vashem. Please read more ….
Հիմնադիր նախագահ
Ահարոն Բռաունշեյնը թոշակի անցած ԱՄՆ Օտարերկրյա ծառայության պաշտոնյա է և այժմ բնակվում է Երուսաղեմում: Ծնվելով ԱՄՆ-ում՝ ավարտել է Երուսաղեմի եբրայական համալսարանը, Փարիզի համալսարանը և Բալտիմորի Ջոն Հոպկինսի անվան համալսարանը: Իր երեսնամյա օտարերկրյա ծառայության 15 տարիներն անցկացրել է մուսուլմանական երկրներում: 1996 թվականին Երուսաղեմ վերադառնալով՝ եղել է Յադ Վաշեմի Հոլոքոստի պատմության անգլերեն վավերագրերի գլխավոր խմբագիրը: Ավելին կարող եք ընթերցել այս հղումով...